Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Թրմուկ և թուրմ. ինչպես են պատրաստում. ankakh.com

Թրմուկ և թուրմ. ինչպես են պատրաստում. ankakh.com

Հաճախ այս կամ այն հիվանդության բուժման նպատակով տարբեր միջոցներ են առաջարկվում, տարատեսակ եղանակներ ու ժողովրդական բալասաններ: Ու դրանց թվում նաև հաճախ են առաջարկվում թրմուկների ու թուրմերի տարբերակներ: Նախ հասկանանք թրմուկի ու թուրմի տարբերությունը, իսկ հետո արդեն, թե ինչպես պետք է պատրաստել դրանցից յուրաքանչյուրը:

 

Թրմուկը պատրաստվում է ջրով` խոտաբույսերը, բույսերի այս կամ այն հատվածները եփելով ու մի քանի ժամ թրմելով: Հազվադեպ թրմուկներ պատրաստվում են սառը եղանակով: Չնայած այդ միջոցների պատրաստման եղանակի մատչելիությանը, թրմուկները էական թերություններ ունեն: Նախ` դրանք բավականին երկար ժամանակ են պահանջում պատրաստելու համար, աշխատատար են, բացի այդ, անհնար է դրանք երկար ժամանակ պահել անգամ սառնարանում: Դրա համար էլ թրմուկները պետք է պատրաստվեն կանոնավոր կերպով, մի քանի օրը մեկ: Ուստի, թրմուկի բաղադրիչներն էլ պետք է այնպես պահել, որ չփչանան ու բուժական հատկությունն ու ուժը պահելուց չթուլանա:

 

Այլ բան է թուրմը: Պատրաստվում է սպիրտով, որը հրաշալի լուծիչ է ու շատ արդյունավետ կերպով «ելքային» նյութից կամ հումքից կորզում է բոլոր օգտակար բաղադրիչները: Գրեթե բոլոր թրմոցների բաղադրատոմսերը կարելի է փոխարինել թուրմերով, որոնք մեկ այլ արժեքավոր առավելություն էլ ունեն. թուրմերը կարելի է պահպանել տևական ժամանակ, մինչև 2-3 տարի: Դա հնարավորություն է տալիս հումքի օգտակար հատկությունները պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ թուրմը պիտանի է կիրառության համար: Դա թերևս նպատակահարմար է նաև այն առումով, որ մի սեզոնին կարելի է մեկ անգամ թուրմ պատրաստել ու գործածել մինչև դեղաբույսի ծաղկման հաջորդ սեզոնը:

 

Ի դեպ, թուրմեր կարելի է պատրաստել ոչ միայն որոշակի հիվանդությունների բուժման, այլև դրանց կանխարգելման նպատակով: Կարելի է պատրաստել անգամ, եթե դրա անհրաժեշտությունը չունեք: Թուրմը բուժող բաղադրիչի խտանյութն է: Ու եթե թրմուկներն ու բուժիչ խոտաբույսերով թեյերը պետք է բաժակով խմել, ապա թուրմերը` կաթիլներով: Տարբեր դեղաբույսերից, հատկապես դառը համով միջոցներից ստացված թուրմն ամեն մեկին չէ, որ կարող է դուր գալ: Ուստի առաջարկվում է թուրմը խմել ջրի հետ խառնած, կաթիլներով: Եթե բույսը դառնահամ է, ապա ջրի մեջ լուծելով՝ համը գրեթե աննշան է դառնում ու նույնիսկ երեխաներին կարելի է տալ անհրաժեշտության դեպքում:

 

Թուրմի պատրաստման տեխնոլոգիան բարդ բան չէ: Դրա համար նախապես հումքը մանրացվում է (անհրաժեշտության դեպքում) ու լցվում լայն բերանով հերմետիկ փակվող տարայի մեջ: Դրանից հետո վրան ավելացվում է անհրաժեշտ քանակությամբ սպիրտ կամ որակյալ թորած օղի: Ծավալային հարաբերությունը 1:1 պետք է լինի, իսկ քաշայինը` 1:1,5: Այսինքն՝ սպիրտը պետք է ծածկի ամբողջ հումքը (չոր հումքի` խոտաբույսի քաշը մոտավորապես 5 անգամ պակաս է նույն ծավալի սպիրտից):

 

Թրմում են առնվազն 7-10 օր սենյակային ջերմաստիճանում, որից հետո քամում են ու լցնում հերմետիկ ամանի մեջ, պահում զով տեղում: Նման պայմաններում թուրմն իր որակական ու բուժական հատկությունները կարող է մի քանի տարի պահպանել:

 

Ի դեպ, սպիրտի թնդությունը մեծ ազդեցություն չունի դեղամիջոցի ստացման վրա: Սակայն թույլ սպիրտի դեպքում թուրմը վատ է պահպանվում, իսկ թունդ սպիրտով պատրաստված թուրմն անգամ կաթիլներով կիրառման դեպքում չի առաջարկվում: Ուստի այդ նպատակին հարմար է 40-60 աստիճան թնդության սպիրտը:

 

Ահա թե ինչ թուրմեր կարող եք պատրաստել ինքնուրույն` հիվանդությունների կանխարգելման ու առողջության ամրապնդման համար: Առավել ևս, որ օղին դեֆիցիտ ապրանք չէ: Իսկ դեղաբույս-հումքն էլ աճում է բակում կամ էլ մոտակա կանաչ հատվածներում:

 

Պարզապես մի խորհուրդ հիշեք. արդեն պատրաստի թուրմի սրվակի վրա ճիշտ կլինի նշել, թե դա որ մեկն է, երբեք հույսներդ մի դրեք հիշողության վրա: Մի խոսքով, մանրամասն նշեք, թե երբ է պատրաստվել ու ինչի համար;

 

Բացի այդ գրի առեք դրանց պատրաստման եղանակը, որ ցանկության դեպքում կրկնելու համար դժվարություն չառաջանա:

 

- Նանայի թուրմ. դրա համար նանայի կամ դաղձի վրա լցնել նույն ծավալի օղի; Թարմ նանան հարկավոր է մանրացնել ու վրան սպիրտ լցնել: Օգտագործվում է փորացավի, սրտխառնոցի, փսխման երևույթների դեպքում: 10-20 կաթիլը լուծել կես բաժակ ջրի մեջ:

 

Ռախիտի ու գեղձախտի դեպքում պետք է 15-40 կաթիլից լուծույթ ընդունել օրական 3 անգամ:

 

- Մարգագետնային կարմիր առվույտի ծաղկից թուրմ պատրաստելու համար պետք է 50 գ հումքի վրա 500 մլ օղի լցնել, ապա թրմել 10 օր: Կիրառվում է ախորժակի բարելավման ու ընդհանրապես, մարսողությունը կարգավորելու համար: Դրա համար թուրմից մեկ թեյի գդալ ավելացնել ոչ մեծ քանակությամբ ջրին ու խմել ուտելուց առաջ:

 

Կիրառվում է գլխապտույտի ու գլխացավի դեմ: Ընդունել 1 թ. գդալ ուտելուց առաջ: Բուժման կուրսը 3 ամիս է՝ յուրաքանչյուր ամսից հետո 10 օր ընդմիջումով:

 

Կիրառվում է նաև ստենոկարդիայի ու սրտի հիվանդությունների դեպքում, ամեն օր, ուտելուց առաջ 1 թ. գդալ, 3 ամիս:

 

- Կոճապղպեղի թուրմ. 400-500 գ արմատը պետք է մաքրել ու մի լավ լվանալ, ապա քերել խոշոր քերիչով, լցնել շշի մեջ ու թունդ օղի լցնել վրան` 400-1000 մլ: Թրմել 15 օր` տաք տեղում, ավելի լավ է` արևին, ժամանակ առ ժամանակ շիշը թափ տալով: Դրանից հետո քամել ու թրմել:

 

Կիրառվում է բրոնխիալ ասթմայի դեպքում: Խմում են օրական 2 անգամ, մեկ թեյի գդալը կես բաժակ ջրով, ուտելուց հետո (նախաճաշին ու ճաշին կամ էլ` ճաշին ու ընթրիքին): Առաջարկվում է ուտելուց էլ շատ միս չօգտագործել, իսկ ոտքերը տաք պահել:

 

Օրական 30-50 գ գործածելու պարագայում բարելավում է տեսողությունը:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. yourdailynews.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ